Մ15 ԵԱ Հունահռոմեական ըմբիշներից միակ մեդալը նվաճել է 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանը: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Նշվում է, որ նա դարձել է արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-19-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում էր ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանը։