Հայաստանի պատվիրակությունը ժամանել է Հնդկաստանի Չենայ քաղաք, որտեղ հուլիսի 28-ին մեկնարկում է շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան։ Այս մասին Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հավաքականը ներկայացված է տղամարդկանց և կանանց հավաքականներով։ Տղամարդկանց թիմում ընդգրկված են շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեք անգամ հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադայում՝ հաղթականորեն վերադառնալով 2006, 2008 և 2012 թվականների մրցումներից։ Եվս երեք անգամ հայ շախմատիստները դարձել են բրոնզե մեդալակիր՝ 1992, 2002 և 2004 թվականներին։ Սակայն վերջին 14 տարում Հայաստանը հաղթողների թվում չի եղել։
Հնդկաստանում Օլիմպիական խաղերը կտևեն մինչև օգոստոսի 10-ը։