«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը 2022-ի հոկտեմբերին պետք է կանգնի դատարանի առաջ՝ 2013-ին «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելիս կատարած ենթադրյալ խարդախության մեղադրանքով:
Ինչպես հաղորդել է El Pais-ը՝ DIS ընկերությունը, որը տնօրինում էր Նեյմարի տրանսֆերային իրավունքների 40 տոկոսը, դատի է տվել ֆուտբոլիստին, նրա ծնողներին, «Սանթոսի» նախկին տնօրեն Օդիլիո Ռոդրիգեսին, ինչպես նաև «Բարսելոնայի» նախկին նախագահներ Ժոզեպ Բարտոմեուին և Սանդրո Ռոսելին:
Ընկերությունը պնդում է, որ «Բարսելոնա» տեղափոխվելու համար ավելի քիչ գումար է ստացել, քան պետք է ստանար։ Ընկերությունն ավելի քան 150 մլն եվրոյի փոխհատուցում է պահանջում։
Դատախազությունը ֆուտբոլիստի համար 2 տարվա ազատազրկում և 10 մլն եվրոյի տուգանք է պահանջում։ DIS ընկերությունը պահանջում է 5 տարով ազատազրկել Նեյմարին։ Այդ գործով դատական նիստերը տեղի կունենան 2022 թվականի հոկտեմբերի 17-31-ը։