Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը օրվա երկրորդ հաղթանակն է գրանցել։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«42 կգ քաշային Էրիկ Ապերյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց ռումինացի Կրիստիան Տաբիցայի նկատմամբ։ Թեև մրցակիցը բարձրահասակ էր, բայց Էրիկը գրագետ տեխնիկատակտիկական գործողություններով մրցակցին զրկեց իր առավելությունները օգտագործելու հնարավորությունից։ Ամբողջ 3 ռաունդ հայ մարզիկը առավելություն ուներ և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Էրիկ Ապերյանին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյան՝ը ռումինացի Անդրեյ Ջեհբանի դեմ մենամարտում իր առաջին հաղթանակն էր գրանցել։