Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ալեն Ստեփանյանը ևս հաղթանակ տարավ։
«Ալեն Ստեփանյանը ապահովում է օրվա 100 տոկոսանոց արդյունքը։ Իր երկրորդ մենամարտում նա հաղթում է չեխ մրցակցին։ 3 մարզիկ երեք հաղթանակ», – հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը ռումինացի Անդրեյ Ջեհբանի դեմ մենամարտում իր առաջին հաղթանակն էր գրանցել։
Օրվա երկրորդ հաղթանակը գրանցեց Էրիկ Ապրեյանը։