Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել է զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։ Նշենք՝ Բաղդասարյանը մասնակցել է նաև օղակների եզրափակչին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Հայաստանի հավաքականի մեր մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը ևս 4-րդ տեղն է զբաղեցրել, բայց արդեն նժույգթափերում։
Նշենք, որ մրցաշարին Հայաստանի մեծահասակների հավաքականը հետևյալ կազմով է ներկայացել՝
Արթուր Դավթյան
Վահագն Դավթյան
Հարություն Մերդինյան
Արթուր Ավետիսյան
Գագիկ Խաչիկյան
Մարզիչներն են՝ Հայկ Նազարյան, Աշոտ Գասպարյան
Երիտասարդական հավաքականը հետևյալ կազմով է հանդես գալիս՝
Մամիկոն Խաչատրյան
Համլետ Մանուկյանը
Էրիկ Բաղդասարյանը
Մարզիչ՝ Արտակ Այդինյան։
Հայաստանի հավաքականը ԵԱ-ին նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: