Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն Էրզրումից վերադարձել է Երևան։ Արթուր Մելքումյանի գլխավորած ընտրանին հայրենիք է բերել 6 մեդալ, որից 2-ն ամենաբարձր հարգի։ Հաղթանակած հայ բռնցքամարտիկներին մեծ ոգևորությամբ են դիմավորել մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Եվրոպայի չեմպիոն են դարձել Համեստ Աֆրիկյանը (42 կգ), Սամվել Սիրամարգյանը (66 կգ): Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացրել են 15 տղա և 5 աղջիկ: