Ձյուդոյի պատանիների ՀՀ հավաքական թիմը վերադարձել է Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Թիմին դիմավորել են ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, փոխնախագահ Գագիկ Շահբազյանը, երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանը, աշխարհի չեմպիոն Գոռ Կարապետյանի անձնական մարզիչ Վահե Թորոսյանը, ընկերներ և հարազատներ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ մրցումների երրորդ օրը 81 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը, տանելով 5 հաղթանակ, գրավել է առաջին տեղը և նվաճել ոսկե մեդալ: