Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Sinquefield Cup խոշոր մրցաշարի առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմմանի հետ, հայտնում է մրցաշարի կայքը։
Առաջին շրջանի միակ «արդյունավետ խաղը» աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) և ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաչչիի մենամարտն էր, որում հաղթել է Կարլսենը։
Մրցաշարն անցկացվում է Սենթ Լուիսում (ԱՄՆ), մասնակցում է 10 շախմատիստ՝ ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջատարներ՝ Մագնուս Կարլսեն, Ալիռեզա Ֆիրուջա, Ֆաբիանո Կարուանո։ Ուեսլի Սո, Լևոն Արոնյան, Շահրիյար Մամեդյարով, Հանս Նիման, Մաքսիմ Վաշիե-Լագրավ և Լենիեր Դոմինգես:
Մրցաշարը բաղկացած է 9 տուրից, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 մլն ԱՄՆ դոլար։