Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ըմբիշ, 2019 թվականի եվրոպական խաղերի, 2016 թվականի Եվրոպայի և 2020 թվականի Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Կարապետ Չալյանը հաղթել է մրցակցին: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Հիշեցնենք, որ այսօր Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ: Նշենք նաև, որ հաղթական մեկնարկ է գրանցել նաև ըմբիշ Մալխաս Ամոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը: