Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
ֆեդերացիայից հայտնում են նաև, որ գերլարված պայքարում Մալխաս Ամոյանը հաղթեց և կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը ևս դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը: