Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն–մարզադպրոցի սան Մարիամ Մկրտչյանը շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն է հռչակվել։ Այս մասին տեղեկանում ենք Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կայքէջից։
Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնութան բոլոր 11 տուրերում Մարիամը հաղթանակ է գրանցել և առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճել մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: Մարիամը հավաքել է 58,4 վարկանիշային միավոր:
Նշենք, որ Հայաստանը մրցաշարին ներկայացված էր 12 շախմատիստով, որոնք հանդես են գալիս մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում: