Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը, որը դարձել է Բելգրադում դարձել է մարզաձևի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ֆեյսբուքյան գրառմամբ ցանկություն է հայտնել, որ չլինեն պատերազմներ և որ սահմանին այլևս զոհեր և վիրավորներ չունենանք։
«Մենք՝ հայերս, երբեք ինքներս պատերազմ չենք սկսել: Ուզում եմ, որ Արդբեջանը վերջապես հասկանա, որ խաղաղությունն ամենակարևոր բանն է աշխարհում»,- նշել է մարզիկը:
Բրոնզե մեդալակիրը շեշտել է, որ իր նպատակն է ազգին նորանոր հաղթանակներ նվիրելն ու աշխարհին ցույց տալը, որ թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց ուժեղ մարզիկներ ու սպորտային լավ պատմություն ունի:
«Այսօր առավել, քան երբևէ, համոզված ենք, որ մենք հաղթանակներ կերտում ենք մեր միասնությամբ ու անձնվեր պայքարով։ Աստված պահապան մեր զինվորներին։ Թող այլևս սահմանին ոչ մի զոհ և ոչ մի վիրավոր չունենանք»,- գրել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Սերբիայի մայրքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանը 12:0 հաշվով գերազանց հաղթանակ է տարել ԱՄՆ-ն ներկայացնող Սեթ Գրոսսի նկատմամբ՝ դառնալով բրոնզե մեդալակիր։