70 կգ քաշային Երանոս Օհանյանը Հայաստանի համար առաջին մեդալն է ապահովել Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ քառորդ եզրափակչում մեր մարզիկը հաղթել է Վրաստանի ներկայացուցչին: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ընտրանին ուներ քառորդ եզրափակչի 13 մասնակից: Այսօր ռինգ դուրս կգա ևս 10 բռնցքամարտիկ: