Ավանդական կարատեի աշխարհի 21-րդ առաջնությանը (ITKF) կո-գո կումիտե մրցաձևում Մարատ Հարությունյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայից:
«Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականի ողջ հաղթանակները նվիրվում են պատերազմում զոհված մեր հերոսներին, փառք ու պատիվ նրանց»,-ասված է հաղորդագրության մեջ: