Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Մարոկկոյից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Հանդիպման միակ գոլը խփել է հարձակվող Յուսուֆ էն-Նասիրիան։ 37-ամյա Ռոնալդուի համար աշխարհի այս առաջնությունը հինգերորդն էր կարիերայում։
Մարոկկոյի հավաքականը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ: Կատարի աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին: