ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, ծանրորդ Գրետա Վարդանյանը հայտարարել է, որ պարտքով է մասնակցել մարզաձևի գլխավոր ստուգատեսն։ Այս մասին Հայաստանի միակ ներկայացուցիչն աշխարհի առաջնությունում հայտարարել է «Ազատության» հետ զրույցում։
«Հաշմանդամություն ունեցող ևս երկու ծանրորդ կարող էին մասնակցել և մեդալներ նվաճել, սակայն նախարարությունը գումար չի հատկացրել մասնակցության համար։ Անկեղծ եմ ասում և ուզում եմ բոլորն իմանան, որ, այո՛, պարտքով ենք գնացել Դուբայ և մասնակցել այս մրցաշարին։ Մոտավորապես խոսքը 1,5 մլն դրամի մասին է»,- ասել է մարզուհին։
Նրա խոսքով՝ գումար հայթայթելու պատճառով չի մասնակցել բացման արարողությանը, քանի որ մեկնել է երկու ուշացումով։ Փակման արարողությանը նույնպես չի մասնակցել, քանի որ յուրաքանչյուր ավել մնացած օրը գումար արժեր։
Գրետա Վարդանյանը 1988-ի երկրաշարժի ժամանակ է կորցրել երկու ոտքերը։ Այդ ժամանակ 2 տարեկան էր։ Ծնողները զոհվել են։
Հավելենք, որ գյումրեցի մարզուհին, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, Դուբայում հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ կշռող ծանրաձողերը և հռչակվելով չեմպիոն։ Նա ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:
Աշխարհի գավաթի խաղարկությանը 40 երկրի 243 մարզիկ էր մասնակցում։
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոա»-ն պարտվել է կիպրական ԱՊՈԷԼ-ին
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։3 հաշվով պարտվել է կիպրական ԱՊՈԷԼ-ին։ Նոյեմբերի...