ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 43 623 եվրոյով: Այս մասին հայտնում է championat.com-ը՝ հղում անելով Le Parisien-ին:
Ըստ աղբյուրի, խոսքը Լիոնել Մեսսիի այն մարզաշապիկի մասին է, որով նա հանդես է եկել «Անժեի» հետ խաղում, ուր ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել էր:
Բացի արգենտինացի հարձակվողի մարզաշապիկից, վաճառվել է ևս 16 ֆուտբոլիստի մարզաշապիկ։ Նեյմարի համազգեստը գնել են 7894 եվրոյով, իսկ հարձակվող Մբապեի 2 մարզաշապիկների համար վճարել են համապատասխանաբար 14 083 և 15 017 եվրո: