Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կիսաեզրափակիչ է դուրս եկել: Այս մասին հայտնում է Sport-express.ru-ն:
Խաչանովն Australian Open-ի քառորդ եզրափակչում առավելության է հասել ամերիկացի Սեբաստիան Կորդայի նկատմամբ, որը հրաժարվել է պայքարել երրորդ սեթում՝ 7:6 (6:3), 6:3, 3:0 հաշվով հօգուտ Ռուսաստանի ներկայացուցչի։ Խաղը տևել է 1 ժամ 52 րոպե։
Խաչանովը կիսաեզրափակչում կմրցի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)-Իրժի Լեխեչկա (Չեխիա) զույգի հաղթողի հետ:
Նշենք, որ Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Australian Open-ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո կրկին աջակցել է Արցախին:
Ավելի վաղ Կարեն Խաչանովը Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո հանդես էր եկել ի պաշտպանություն Արցախի։ Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ է հղել թենիսի միջազգային ֆեդերացիային՝ բողոքելով թենիսիստից։