Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ՝ պարտվելով Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասին։ Այս մասին տեղեկացնում է Sportbox-ը։
24-ամյա Ցիցիպասը հաղթեց 7:6 (7:2), 6:4, 6:7 (6:8), 6:3 հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրեցին 3 ժամ, 21 րոպե։ Թենիսիստների անձնական հանդիպումների հաշիվը 6-0 է։ Խաչանովի համար սա Ավստրալիայի բաց առաջնության առաջին կիսաեզրափակիչն էր կարիերայում։
Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում Ցիցիպասը հաղթողի կոչումը կվիճարկի Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 4) – Թոմի Փոլ (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո հանդես էր եկել ի պաշտպանություն Արցախի՝ տեսախցիկին գրելով «Արցախ, դիմացի՛ր»։ Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ էր հղել թենիսի միջազգային ֆեդերացիային՝ բողոքելով թենիսիստից։
Կարեն Խաչանովն Australian Open-ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո կրկին աջակցել էր Արցախին՝ այս անգամ գրելով «Շարունակի՛ր հավատալ մինչև վերջ։ Արցա՛խ, դիմացի՛ր»:
Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի Ֆարերյան կղզիների դեմ հանդիպումը
Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայում Ֆարերյան կղզիների դեմ հանդիպումը, հայտնել է Հայաստանի...