Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները միջազգային մրցաշարերի կմասնակցեն համապատասխանաբար Եգիպտոսում և Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փետրվարի 23-26-ն անցկացվող մրցաշարում Հայաստանը ներկայացված կլինի միայն ազատ ոճայինների պայքարում: Մրցաշարին աշխարհի 48 երկրի ըմբիշներ են մասնակցելու: Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշները փետրվարի 16-20-ը միջազգային մրցաշարի կմասնակցեն ՌԴ Ռյազան քաղաքում: Արմեն Բաբալարյանի և Մովսես Կարապետյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (67 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հայկ Ասատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):