15 – ամյա գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի Գրան պրիի եզրափակչի հաղթողն է, որն ավարտվել է այսօր՝ մարտի 5-ին, Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
Երկու ծրագրերի արդյունքում հայուհին հավաքել է 255,01 միավոր (85,62 կարճ ծրագրի համար և 169,39 ազատ ծրագրի համար)։
Ադելիա Պետրոսյանը եզրափակչում կարողացավ շրջանցել օլիմպիական չեմպիոն Կամիլա Թալիևային (241,76) և աշխարհի նախկին չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևին (241,61):