Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ֆեդերացիան նշել է, որ հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր:
Արագ շախմատի 8-18 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունը (2023) տեղի է ունենում Վրաստանի Բաթումի քաղաքում հունսի 5-12-ը։