Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Չինաստան ժամանելուն պես մի քանի ժամով ձերբակալվել է օդանավակայանում, հայտնում է Sport.es-ը։
Ըստ պորտալի՝ դա տեղի է ունեցել Մեսսիի իսպանական անձնագրի պատճառով, քանի որ չինական միգրացիոն ծառայությունում արձանագրվել է, որ հարձակվողը երկիր է մտնելու արգենտինական փաստաթղթերով։ Ֆուտբոլիստը ստիպված է եղել օդանավակայանում սպասել մոտ երկու ժամ, մինչև միգրացիոն ծառայությունը նրան վիզա տրամադրի որպես հատուկ և անհետաձգելի դեպք։
Մեսսին ժամանել է Չինաստան՝ Ավստրալիայի հետ ընկերական հանդիպում անցկացնելու համար։ Խաղը կկայանա Պեկինում հունիսի 15-ին։ Կիրակի օրը Մեսսին արդեն սկսել է նախապատրաստվել ստուգողական հանդիպմանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի գալուստը մեծ իրարանցում է առաջացրել Չինաստանում։ Խաբեբաները արգենտինացու ընկերակցությամբ բացառիկ երեկոյի համար խնդրել են 39 հազար եվրո, ինչպես նաև ուռճացված գնով վաճառել են ավստրալացիների հետ հանդիպման տոմսերը։
Ավելի վաղ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» հայտարարել էր Մեսսիի հեռանալու մասին մրցաշրջանի ավարտին, պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։ Չորեքշաբթի օրը արգենտինացին Mundo Deportivo-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ կարիերան շարունակելու է «Ինտեր Մայամիում»: