Հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival Blitz» կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողն է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival Blitz» կայծակնային շախմատի մրցաշարում 13 հնարավորից վաստակեց 11 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեդերացիան ներկայացրել է նաև եզրափակիչ տվյալները։
Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացված միջազգային շախմատային փառատոնին մասնակցել է 130 շախմատիստ։