«Դինամոյի» 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն իսպանական «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել, հայտնում է Sports.ru-ն՝ հղում անելով ակումբի պաշտոնական հրապարակումներին։
Զախարյանի՝ իսպանական ակումբի հետ կնքված պայմանագիրը կլրանա 2029 թվականի ամռանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ կային տեղեկություններ, որ «Դինամոն» Զախարյանի համար կստանա մոտ 13 մլն եվրո և բոնուսներ, որոնց վճարումը կախված է ֆուտբոլիստի ելույթների որակից: