Ռուսաստանի գեղասահքի 2023/24 թվականների Գրան պրիում հայազգի գեղասարհորդուհի Ադելիա Պետրոսյանն առաջատարն է, հայտնում է «Sports.ru»-ն։
«Պետրոսյանը չորս փուլից հետո Ռուսաստանի Գրան պրիի ընդհանուր հաշվարկում առաջինն է, երկրորդ տեղում է Ֆրոլովան, երրորդում՝ Գորբաչովան»,- նշում է«Sports.ru»-ն։
Ընդհանուր առմամբ՝ նա վաստակել է 471,05 միավոր։ Մրցույթի չորրորդ փուլը կայացել է նոյեմբերի 10-13-ը Կազանում։ Մրցույթի վեցերորդ փուլը կավարտվի նոյեմբերի 27-ին՝ Մոսկվայում։
Ադելիա Պետրոսյանը Սոչիում հոկտեմբերի 29-ին կայացած Ռուսաստանի Գրան պրիի փուլում կարճ ծրագրի արդյունքներով զբաղեցրել էր առաջին տեղը, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:
Ադելիա Պետրոսյանը ծնվել է 2007 թվականի հունիսի 5-ին՝ Մոսկվայում։ Աղջկա հայրը՝ Տիգրանը, ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ռուս։ Ծնողները դստերը սահադաշտ են բերել, երբ նա 4 տարեկան էր։
Ռուսաստանի առաջնությունում, որը տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգում 2021 թվականի դեկտեմբերին, Ադելիան կենսագրության մեջ ակնառու նվաճում է ցույց տվել. ազատ ծրագրում նա կատարել է երկու մաքուր քառակի ռիտբերգեր, ընդ որում՝ մեկը կասկադային ձևով։