Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 12 շախմատիստով, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան:
Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 9 շախմատիստներ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանը։
Կանանց առաջնությում Հայաստանը կներկայացնեն 3 շախմատիստուհիներ՝ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը։
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 26-30-ն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։