Նարե Գաբրիելյանը դարձել է Սլովենիայի Ռուսե քաղաքում տեղի ունեցած հրաձգության ISSF Grand Prix միջազգային մրցաշարի հաղթող, հայտնում է Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիան։
«Մրցումային առաջին օրը, 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570միավոր արդյունքով, 2րդ հորիզոնականով դուրա եկավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում, միանձնյա առաջատար լինելով 239,7 միավորով դարձավ ոսկե մեդալակիր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։