Խառը մարտարվեստի՝ MMA-ի մինչև 20 տարեկանների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Սպարտակ Միքայելյանը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Չեռնիշին, հայտնում է Sportball24-ը։
Հայ մարզիկն առաջին ռաունդում «խեղդող հնարք» է կիրառել՝ հաղթանակ տոնելով և անցնելով առաջնության եզրափակիչ:
Եզրափակիչը կկայանա ապրիլի 5-ին։ Մարտի 31-ին նույն առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկները 8 մեդալ՝ 5 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ էին նվաճել։