Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է հինգերորդ տեղը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Հայ մարզիկները նվաճել են 3 արծաթե և 11 բրոնզե մեդալներ։ Եվս երկու մեդալ՝ արծաթե և բրոնզե, նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկող արցախցի մարզիկները։
Մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։
Ընտրական մրցաշարն անցկացվել է ապրիլի 4-5-ը՝ Երևանում, որին մասնակցել են 200-ից ավելի մարզիկներ՝ 13 թիմերով։ Թիմային պայքարում հաղթել է Ռուսաստանի հավաքականը՝ 17 ոսկե, 10 արծաթե և 9-ը բրոնզե մեդալներով։ Երկրորդ տեղն զբաղեցրել է Ուկրաինան, երրորդը՝ Ուզբեկստանը։
Մրցումային առաջին օրը հայ սամբիստները Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել էին 9-ը մեդալ։
Ծանրամարտի Մ23 ԵԱ․ Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել
Հայաստանը ներկայացնող Միլենա Խաչատրյանը (81 կգ) Լեհաստանում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել, տեղեկանում ենք առաջնության...