Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում արցախցի մարզիկ էրիկ Առստամյանը և Դավիթ Սաֆարյանը հաղթել են մրցակիցներին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Առստամյանը 5։0 հաշվով հաղթել է հույն մրցակցին՝ IBA-ի դրոշի ներքո հանդես եկող Դանիլ Կակարաոուին և դուրս եկել առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Ապրիլի 10-ին 57 կգ քաշային Առստամյանը հաղթել էր Կոսովոյի ներկայացուցչին, Մարատ Միքայելյանն առավելության էր հասել իսպանացի Խոսե Լուիս Սաեզի նկատմամբ։ Ապրիլի 8-ին Առստամյանը հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Իդան Պերչասովին։
Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 2-ին և կտևի մինչև ապրիլի 15-ը։