Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 21-ին ռինգ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները հաղթել են մրցակիցներին, հայտում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեծ առավելությամբ` 5։0 հաշվով, պարտության է մատնել լեհ Յակուբ Կրիսփեթին։ 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը հաղթել է լեհ բռնցքամարտիկ Գրեժբեր Մաթեուսին, իսկ 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը պարտության է մատնել սլովակ Ժոզեֆ Կոստուրին։
Ապրիլի 21-ին՝ ավելի վաղ, առաջնությունում հայ բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը (71 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել էին մրցակիցներին։ Առաջնությունը կկայանա ապրիլի 18-28-ը։