Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունում 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Արծաթե մեդալ են նվաճել Նարեկ Մանասյանը և Բարեղամ Հարությունյանը։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 70 կգ քաշային Անի Հովսեփյանը նվաճել են բրոնզե մեդալ։
Հայաստանի տղամարդկանց ընտրանին 35 երկրների մեջ թիմային պայքարում 4-րդն է, իսկ կանանց հավաքականն զբաղեցրել է 5-րդ տեղը։
Ապրիլի 26-ին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 70 կգ քաշային Անի Հովսեփյանը բրոնզե մեդալներ էին նվաճել։ Եվրոպայի 46-րդ առաջնությունն անցկացվել է ապրիլի 18-28-ը։