Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան, որը մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ղեկավարությամբ, փոխում է «սպորտային քաղաքացիությունը» և հանդես կգա ՀՀ դրոշի ներքո, տեղեկացնում է TACC գործակալությունը։
«Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը»,- հայտնում է աղբյուրը։
Տիտովան 15 տարեկան է։ Նախորդ մրցաշրջանում գեղասահորդուհին դարձել է Ռուսաստանի Գրան Պրիի պատանեկան փուլի բրոնզե մեդալակիր։ Մարզուհին բաց է թողել Ռուսաստանի պատանեկան առաջնությունը։
Հավելենք, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նման տեղեկատվությամբ դեռևս հանդես չի եկել։