Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Հենացատկի եզրափակչում նա վաստակել է 14,966 միավոր։
Ոսկե մեդալը նվաճել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Կառլոս Ադրիել Յուլոն, իսկ խաղերի բրոնզե մեդալակիրը Մեծ Բրիտանիայից ժամանած մարմնամարզիկ Հարրի Հեփվորթն էր։
Ավելի վաղ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Օլիմպիական խաղերում օղակների վարժությունում զբաղեցրել էր 6-րդ տեղը։