Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Լատվիայում անցկացված Riga Technical University Open 2024 միջազգային մրցաշարի կայծակնային շախմատի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և միայն կես միավորով է հետ մնացել մրցաշարի հաղթող Լաուրուսաս Թոմասից, հավելել են ֆեդերացիայից։
Մրցաշարն անցկացվել էր օգոստոսի 5-11-ը։