Հայաստանի Պարալիմպիկ հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Փարիզ-2024-ի ամառային պարալիմպիկ խաղերին, հայտնել են Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեից։
Հայաստանը պարալիմպիկ խաղերում ներկայացնում են Գրետա Վարդանյանը, Սմբատ Կարապետյանը և Սարգիս Ստեփանյանը:
Ստեփանյանը գնդի հրում մարզաձևում կմրցի օգոստոսի 30-ին։ Կարապետյանը սայլակավազքի մրցումներին կմասնակցի սեպտեմբերի 4-ին, իսկ Վարդանյանը պարածանրամարտում ուժերը կչափի սեպտեմբերի 6-ին։
Պարալիմպիադան կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Խաղերի շրջանակներում 4400 մարզիկ հանդես կգա 20 մարզաձևում։