Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում համաշխարհային 45-րդ օլիմպիադայի մեկնարկային տուրում հաղթանակներ են տարել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում 4։0 հաշվով առավելության է հասել Մալթայի ընտրանու նկատմամբ: Հայաստանի թիմից հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649), Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) և Կարեն Գրիգորյանը (2569)։
Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկրների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը՝ 184 երկրների մեջ՝ 11-րդ հորիզոնականը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Գաբրիել Սարգսյանը: Կանանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Էլինա Դանիելյանը:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը, կանցկացվի 11 խաղափուլ։