Հայաստանի կանանց շախմատի հավաքականը Բուդապեշտում անցկացվող համաշխարհային 45-րդ օլիմպիադայում 4-րդ անընդմեջ հաղթանակն է տարել, հայտում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի ընտրանու նկատմամբ: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
«Շախմատի տղամարդկանց հավաքականից Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։ Հանդիպումն ավարտվել է Չինաստանի օգտին՝ 2.5:1.5 հաշվով»,- հավելել են ֆեդերացիայից։
Օլիմպիադայի առաջին երեք խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0) և Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։ Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1)։
Օլիմպիադան մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և կանցկացվի մինչև 23-ը։