Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Աշոտ Մովսիսյանը (+109 կգ) դարձել է Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, տեղեկանում ենք առաջնության պաշտոնական կայքից։ Նա գրանցել է երկամարտի 366 կգ արդյունք։
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը (81 կգ) դարձել էր ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն։ Ծանրորդներ Աննա Ամրոյանը (76 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) բրոնզե մեդալներ էին նվաճել։