Ռուսաստանում հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Շանհայում ընթացող Masters շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ, հայտնում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP Tour) կայքը։
Մրցաշարի զուգախաղերի 1/16 եզրափակչում Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը 7:5, 7:5 հաշվով հաղթել են բրիտանացի թենիսիստ Նիլ Սկուպսկուն և նորզելանդացի Մայքլ Վինուսին:
Խաչանովն ու Ռուբլյովը լրացրել են վեց էյս, թույլ տվել մեկական կրկնակի սխալ և ինը բրեյք-փոինթներից չորսը դարձրել իրենց հաշիվը: Հանդիպումը տևել է 1 ժամ, 26 րոպե։
Հաջորդ տուրում թենիսիստները կխաղան արգենտինացի Մաքսիմո Գոնսալես/Անդրես Մոլտենի զույգի և Մոնակոյից Յուգո Նիսայի և լեհ Յան Զիելինսկու զույգի հաղթողի հետ։
Rolex Shanghai Masters 2024-ը տեղի կունենա Չինաստանում հոկտեմբերի 2-13-ը։
Փետրվարին Խաչանովը հաղթել էր Դոհայում կայացած ATP մրցաշարում։ Մարտին նա և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ էին անցկացրել Լոս Անջելեսում՝ ի աջակցություն Արցախից ներքին տեղահանվածների։