Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել, հայտնում են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայից։
Հոկտեմբերի 27-ին մինչև 20 տարեկանների առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր չեմպիոն, Ռաֆիկ Մինասյանն՝ արծաթե մեդալակիր։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։
Մինչև 23 տարեկանների կազմում Հայաստանը կներկայացնեն նաև Միլենա Խաչատրյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), Մերի Թումասյանը (+87 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը (89 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Գևորգ Ղահրամանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Պետրոս Պետրոսյանը ու Յաշա Մինասյանը (+109 կգ)։
Մինչև 20 տարեկանների կազմում են Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ալինա Սուքիասյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (55 կգ), Ռաֆիկ Մինասյանը (61 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Սամվել Մարտիրոսյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) և Աշոտ Մովսիսյանը (+109 կգ)։