Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը (76 կգ) Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է հռչակվել, տեղեկանում ենք առաջնության կայքից։
Նա երկամարտում գրանցել է 228 կգ (100+128) արդյունք։ Ամրոյանը պոկում վարժությունում գրավել է երրորդ տեղը, սակայն հրումում զգալի առաջ է անցել մրցակիցներից:
Այսօր ավելի վաղ առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նաև Նարեկ Մկրտչյանը (81 կգ)։
Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն էին արժանացել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր:
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։