Հայաստանի չեմպիոն Նարեկ Հովհաննիսյանը բռնցքամարտի աշխարհի հավաքականի կազմում կմրցի Ռուսաստանի չեմպիոն Իլյա Պոպովի դեմ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հանդիպումը կկայանա այսօր՝ Մոսկվայի «ՎՏԲ Արենայում», որտեղ «Դինամո» ակումբի բռնցքամարտիկները կմրցեն աշխարհի հավաքականի հետ։ Հովհաննիսյանն ու Պապովը ուժերը կչափեն 63.5 կգ քաշային կարգում։
Նոյեմբերի 1-ին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը, Էրիկ Առստամյանը և Ռաֆայել Ներսիսյանը 3 բրոնզե մեդալ էին նվաճել։
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոա»-ն պարտվել է կիպրական ԱՊՈԷԼ-ին
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։3 հաշվով պարտվել է կիպրական ԱՊՈԷԼ-ին։Հայկական թիմի...