Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո գլխավորել է մրցաշարային աղյուսակը, հայտնում է Sport.ru-ն։
Ժյուրին նրա ելույթը գնահատել է 86,37 միավոր։ Դարիա Սադկովան 71,59 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քսենյա Գուշչինան՝ հավաքելով 71,02 միավոր։
Փետրվարի 18-ին Պետրոսյանը Ռուսաստանի կանանց մենասահքի սպարտակիադայի չեմպիոն էր դարձել։ Նա 2023 թվականի դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել՝ կարճ և ազատ ծրագրերում վաստակելով 246,53 միավոր։ Պետրոսյանը 2022 թվականի Ռուսաստանի գեղասահքի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2021 թվականի պատանիների ազգային առաջնության արծաթե մրցանակակիր։ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Գրան պրիի ընդհանուր հաշվարկում նա գրավել էր առաջին տեղը։