Հայաստանի հրաձգության հավաքայանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում կայացած Polish Open Kaliber միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարի որակավորման փուլում Կարապետյանը խոցել է 573 միավոր և 2-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, որում հայ մարզուհին 234,7 միավորով նվաճել է արծաթե մեդալ, հավելել են ֆեդերացիայից։