Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան։
Մելքոնյանը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում գրավել է երրորդ հորիզոնականը։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մելքոնյանը հունվարին կմասնակցի Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որում հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու։ Փետրվար-մարտ ամիսներին հայ մարզիկը կմասնակցի Նորվեգիայում կայանալիք Պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։
«Լոկոմոտիվը» պատասխանել է Թիկնիզյանի հեռանալու մասին լուրերին
«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել է թիմի առաջատար խաղացողներից մեկի՝ Նաիր Թիկնիզյանի հեռանալու մասին լուրերը, հայտնել է sport24.ru-ն։ «Կա...