Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ), հայտնել է Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան։
Հայ ծանրորդուհին նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում, իսկ պոկում վարժությունից հետո 12-րդն էր։
Նախորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի ներկայացուցիչներից պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ էր նվաճել Գառնիկ Չոլակյանը (61 կգ)։
Հոկտեմբերին Գրիգորյանը ոսկե մեդալ էր նվաճել Լեհաստանում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։