Մոսկվայում ընթացող «Օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի» խաղարկության գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձել է անհատական բազմամարտի հաղթող, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վորոնինի գավաթն ավարտվել է դեկտեմբերի 8-ին։
Պատանիների բազմամարտում երրորդ արդյունքը գրանցել է Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը։
Մրցաշարին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Գերմանիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Ալժիրից, Ղրղզստանից, Սիրիայից, Թուրքիայից և Չինաստանից։